Ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն ղեկավարի Ռոբերտ Քոչարյանը

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե 2013թ. նախագահական ընտրություններում նախագահի հիմնական ֆավորիտը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Միաժամանակ նա նշեց, որ
Սերժ Սարգսյանը պետք է բացատրի, թե ինչու չկարողացավ  այս 5 տարիներին  իրականացնել իր ծրագրային դրույթները:

«Մեծ հաշվով` Սերժ Սարգսյանին մրցակից կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը:  Ամենաինտրինգային թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը` հավելելով, թե չնայած ինքը շատ լավ է վերաբերվում Գագիկ Ծառուկյանին, բայց ճիշտ կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարի ԲՀԿ-ն: «Իմիջիայլոց, նա (Գագիկ Ծառուկյանը:- Ա.Ս.) ինձ հետ միշտ խորհրդակցել  է»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930