Բաժիններ՝

«Նորմանդական քառյակի» ղեկավարներն առաջընթացի են հասել «Մինսկ-2»-ի կատարման հարցում. փորձագետ

«Նորմանդական քառյակի»՝ դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած գագաթնաժողովը նշվեց մի շարք դրական գործոններով, դրա մասնակիցներին հաջողվեց որոշակի առաջընթացի հասնել ներուկրաինական ճգնաժամի կարգավորման ճանապարհին: Դեկտեմբերի 10-ին ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում այս կարծիքն է հայտնել ՌԴ-ի նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն։

«Նորմանդական քառյակի» գագաթնաժողովի դրական գործոնն այն է, որ կայացավ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների երկկողմ հադիպումը, ինչպես նաեւ այն, որ հաստատվեց Մինսկի պայմանավորվածությունների բազային համաձայնությունը, որը Կիեւին բազմաթիվ միջոցների կատարման է պարտավորեցնում Դոնբասի հակամարտության կարգավորման շրջանակում,- նշել է փորձագետը:- Կարելի է ասել, որ ձեռք է բերվել առաջընթաց, բայց սահմանափակ»:

Անդրադառնալով Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման հարցին՝ որը չի քննարկվել նորմանդական ձեւաչափի շրջանակում, այլ արծարծվել է Վլադիմիր Պուտինի հետ Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպմանը, փորձագետն արձանագրել է, որ, «ըստ երեւույթին, գազի տարանցման շուրջը համաձայնության գալ չի հաջողվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս