Բաժիններ՝

Լայնամասշտաբ ստուգումներ` ոստիկանությունում

Եթե ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում լայնամասշտաբ ստուգումներն ի հայտ բերեն խախտումներ՝ հանցագործություններ թաքցնելու դեպքեր, կնշանակվեն ծառայողական քննություններ: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Աշոտ Ահարոնյանի խոսքով` ծառայողական քննությունների արդյունքներից կախված էլ կորոշվի նյութերը Հատուկ քննչական ծառայություն ուղարկել-չուղարկելու հարցը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցությունում, որի օրակարգում մեկ հարց էր` հանցագործությունները ոստիկանության բաժիններում գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկան, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ այն արմատախիլ անելու ջանքերը դեռևս չեն տալիս ցանկալի արդյունք:

Վլադիմիր Գասպարյանը նշել էր, որ նման վիճակն անհանդուրժելի է և պահանջել անհապաղ ստուգումներ սկսել ոստիկանության բոլոր բաժիններում և արդյունքներով պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս