Ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, 50-100մ հորիզոնական տեսանելիությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին, հատկապես ցածրադիր գոտում, սպասվում է մառախուղ, 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.60C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.90C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.80C