Բաժիններ՝

Որոնք են 2020 թվականին ճանապարհորդությունների համար լավագույն վայրերը

Travel and Leisure զբոսաշրջության պորտալը կազմել է այն վայրերի ցուցակը, որտեղ արժե այցելել 2020 թվականին: Դրանում նշված է 50 ուղղություն: Առաջին տեղը փորձագետները տվել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբային: Զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել Մենելիկա պալատ, որը շատ տարիներ եղել է կայսրերի նստավայրը։

Երկրորդ տեղում է Արեկիպա հնադարյան քաղաքը Պերուում: Դրա պատմական կենտրոնը 2000 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այստեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ապրելու հյուրատանը՝ Սուրբ Օգոստինոսի եկեղեցու կողքին: Այն հռչակված է բարոկո ոճով իր քանդականախշ ճարտարապետությամբ:

Երրորդ տեղը բաժին է հասել Աշվիլ քաղաքին, ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգ: Այնտեղ շատ են փողոցային նկարիչներն ու երաժիշտները: Սեպտեմբերին տեղի է ունենում «Չաու-չաու» խոհարարական ստեղծագործական փառատոնը՝ վարպետության դասերով, յոգայի պարապմունքներով եւ կենդանի երաժշտության համերգներով: Նաեւ առաջին տասնյակ են մտել Ավստրիան, Մեքսիկայի ամենահյուսիային նահանգը՝ Ստորին Կալիֆոռնիան, Բարբադոսը, Պեկինը, Հավային, Բոտսվանան եւ Բոստոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս