Երևանում ընթանում է ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը
Ավելի քան 250 հայ մարզիչներ, եվրոպացի մասնագետներ մասնակցում են մարզչական երկօրյա սեմինարի:
Այս մասին գրում է ֆեդերացիան: Երևանում մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը:
Բացման խոսքով հանդես եկավ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային կրթության բաժնի ղեկավար Ֆրանկ Լուդոլֆը, որը ողջունեց նման աննախադեպ միջոցառման անցկացումը Երևանում:
ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ներկայացրեց իր կողմից ստեղծված Մարզումային ազգային ծրագիրը, իսկ ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ներկայացրեց ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի գործառույթները և ՀՖՖ 2019-2025 թթ. ռազմավարությունը:
ՀՖՖ ֆուտբոլի «Լիդս Յունայթեդ» թիմի տնօրեն Վիկտոր Օրտան ներկայացրեց բարձրակարգ ակումբում ֆուտբոլային կամ մարզական տնօրենի գործունեությունը:
Բժշկական գիտությունների դոկտոր, մարզական սննդի մասնագետ Անտոնիո Էսկրիբանո Սաֆրան և կլինիկական սննդի ոլորտում բժշկության մագիստրոս Անտոնիո Էսկրիբանո Օկոնը, որոնք Եվրոպայի լավագույն մասնագետներն են մարզական սննդաբանության ասպարեզում, պատմեցին ֆուտբոլիստների ճիշտ սննդակարգի մասին:
Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև կլոր սեղան-քննարկում Հայաստանի 2018/2019 թթ. մրցաշրջանի չեմպիոն և գավաթակիր թիմերի գլխավոր մարզիչներ Վարդան Մինասյանի և Աբրահամ Խաշմանյանի մասնակցությամբ: Ներկաները հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերն ուղղել մարզիչներին:
Սեմինարը կշարունակվի նաև դեկտեմբերի 10-ին: Միջոցառմանը ներկա մարզիչները կստանան թարմացված արտոնագրեր: