Բաժիններ՝

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը` ռուս մարզիկների որակազրկման մասին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը վստահեցրել է, որ ՄՕԿ-ն ի կատար կածի WADA-ի` Ռուսաստանի դեմ առաջարկված պատժամիջոցները:

«Մենք պարտադիր կկատարենք WADA-ի որոշումը, քանի որ ՄՕԿ-ի համար առաջնայինը օրենքի գերակայությունն է»,- Բախի խոսքը փոխանցում է ՄՕԿ-ը:

Նախօրեին Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, 4 տարով զրկել է Ռուսաստանին՝ միջազգային մրցաշարերին, Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո, նրանց հաղթանակների դեպքում չի հնչի իրենց երկրի օրհներգը, երկիրը կզրկվի աշխարհի առաջնություններ հյուրընկալելու իրավունքից:

Նման որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախությունները, որոնցով 2012-2015 թվականներին փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ-թեստերի դրական արդյունքները:

Ռուսական հակադոպինգային կազմակերպությունը (ՌուսԱԴԱ) իր հերթին հավելել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 21 օրից: Եթե ՌուսԱԴԱ-ն չբողոքարկի WADA-ի որոշումը, ապա այն կարող են անել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Պարալիմպիկ կոմիտեն:

Որոշումը վերաբերում է նաև ֆուտբոլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս