Բաժիններ՝

Դանակահարություն Հաղթանակ զբոսայգում. 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Դեկտեմբերի 9-ին, ժամը 2.45-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «մեջքի հատվածում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ։ Նա հիվանդանոցում հայտնել է, որ Հաղթանակ զբոսայգում իրեն դանակահարել են: Հիվանդանոց են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները։ Ըստ բժշկի՝ տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալու։

Րոպեներ անց բաժնում ստացվել է հիվանդանոցային երկրորդ ահազանգը։ Հայտնում էին, որ մեկ այլ բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել կրկին դանակահարված 27-ամյա մի տղամարդ։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում, ժամը 2.30-ին, վիճաբանության ժամանակ քաղաքացիներին իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով հարվածել ու մարմնական վնասվածքներ է պատճառել 21-ամյա երիտասարդը:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 17.50-ին նա ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

21-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս