Բաքվում այրվում է շինանյութերի խոշոր շուկան
Ադրբեջանի մայրաքաղաքում դեկտեմբերի 10-ին հրդեհ է բռնկել շինանյութերի շուկայում: Այդ մասին հայտնել է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ծառայությման տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել Բինագադիի շրջանի Eurohome շինանյութերի մեծածախ վաճառքի շուկայի տարածքում: «Կրակի մարմանը ներգրավված են Հրշեջ պահպանության պետական ծառայության եւ Հատուկ ռիսկի մասնագիտական ծառայության ուժերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են ականատեսները, բռնկել է շինայութերի խանութներից մեկը, ինչից հետո կրակը տարածվել է շուկայի այլ խանութներ: Հրդեհի մարմանը ներգրավված է արտակարգ իրավիճակների նախարարության երեք ուղղաթիռ: