Բաժիններ՝

«Կա արդյոք ինչ-որ ջերմացում: Ես կարծում եմ, որ այո». Վլադիմիր Պուտին

Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման իրադրության հարցում ջերմացում է նկատվում: Այս կարծիքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Կա արդյոք ինչ-որ ջերմացում: Ես կարծում եմ, որ այո»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը: Նրա խոսքով՝ հակամարտության լուծման գործընթացը, ինչպես եւ Ուկրաինայի հետ հարաբերությունները, շարժվում են ճիշտ ուղղությամբ: Պուտինը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի ուժերի ներածին չափ ավանդ ներդնի Դոնբասի իրադրության կարգավորման խնդրում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին կարծում է, որ Փարիզում «նորմանդական ձեւաչափով» բանակցությունների ընթացքում հաջողվեց հաղթահարել լճացումը, որը դիտվում էր Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031