Արթուր Վանեցյանը հիմնադրամ է գրանցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրեր առաջ արդարադատության նախարարության պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել։
««Հայրենիք» զարգացման հիմնադրամի հիմնադիրներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը եւ ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։ Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել քաղհասարակության կայացմանը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: