Քուրդ զինյալների հետ մարտում թուրքերը 9 զոհ և 8 վիրավոր ունեն
Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության ապստամբների հետ դաժան բախումների արդյունքում 9 զինծառայող եւ ոստիկան է զոհվել: Անվտանգության ևս 8 աշխատակիցներ վիրավորվել են:
Ինչպես Reuters-ին վկայակոչելով գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մարտն ընթանում է Շըրնախում` Սիրիայի եւ Իրաքի հարավարևելյան սահմանի մոտակայքում:
1984թ.-ից Քրդական բանվորական կուսակցությունը զինված պայքար է մղում էթնիկ քրդերի ինքնավարության համար, որոնք հիմնականում բնակվում են Թուրքիայի արևելյան դժվարամատույց շրջաններում: Բախման արդյունքում այս ընթացքում, ըստ տարբեր գնահատականների, զոհվել է արդեն ավելի քան 45 հազար մարդ: