Բաժիններ՝

Մահացել է «Սեզամի փողոցի» հերոսներին հնչյունավորած տիկնիկավար Քերոլ Սփիննին

Կյանքի 86-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է ամերիկացի տիկնիկավար Քերոլ Սփիննին, որի ձայնով են խոսում դեղին Մեծ Թռչունը եւ կանաչ հրեշ Օսկարը «Սեզամի փողոցը»(Sesame Street) մանկակական հաղորդումից: Այդ մասին ասված է Sesame Workshop ոչ առեւտրային կազմակերպության՝ դեկտեմբերի 8-ին տարածված հայտարարության մեջ, կազմակերպություն, որը հաղորդման ստեղծողն է։

«Լեգենդար տիկնիկավար Քերոլ Սփիննին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մահացավ 85 տարեկան հասակում Քոնեքթիքութի (նահանգի) իր տանն այն բանից հետո, երբ որոշ ժամանակ տառապում էր դիստոնիայով (մկանների մշտական սպազմատիկ կծկում)»,- ասված է հաղորդագրության մեջ: Մնացել են Սփիննիի կինը՝ Դեբրան, երեք երեխաներն ու չորս թոռները: Սփիննին ծնվել է 1933 թվականին Ուոլթեմ քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ): Նա մանկուց հրապուրվել է տիկնիկային ներկայացումների ստեղծմամբ: 1969 թվականին «Մապետ-շոու»-ի ստեղծող Ջիմ Հենսի հետ հանդիպումից հետո Սփիննին ձեռնամուխ է եղել տիկնիկավարման «Սեզամի փողոցի» համար եւ նախագծում հնչյունավորմամբ եւ տիկնիկային խաղով զբաղվել ընդհուպ մինչեւ 2018 թվականը, երբ անցել է թոշակի: 2014 թվականին է էկրան է բարձրացել «Ես Մեծ Թռչունն եմ. Քերոլ Սփիննիի պատմությունը» վավերագրական ֆիլմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս