«Ռոբերտ Քոչարյանին վստահաբար կարելի է ասոցացնել Պետականության լինելիության երաշխավորի հետ». Վահե Եփրիկյան
Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շուրջ մեկ տարի է Ռոբերտ Քոչարյանն ապօրինաբար անազատության մեջ է պահվում՝ իրավական առումով՝ քաղբանտարկյալի, քաղաքական առումով՝ պատանդի կարգավիճակում, և սա բացառապես մեկ բանի համար՝ հակապետական ու ապազգային քաղաքականության անխոչընդոտ իրականացում օրվա դավադիր իշխանության կողմից։
2020 որոշիչ թվականը դիմավորենք պետականակերտ Նախագահի հետ՝ ազատության մեջ։
Դրա անհրաժեշտության մասին է խոսում և՛ ներքաղաքական ճգնաժամը, և՛ արտաքին քաղաքական փակուղին, որի առջև հայտնվել է Հայոց Պետականությունը. Ռոբերտ Քոչարյանին այլևս վստահաբար կարելի է ասոցացնել Պետականության լինելիության երաշխավորի հետ, ուրեմն արդարացի է նաև նրա ազատության պահանջը հանուն Պետականության լինելիության հրամայականի։
Վստահ եմ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի Մ. Պապոյանի կայացնելիք ենթադրյալ արդարացի դատական ակտը պետության համար այս վճռորոշ պահին կենսական նշանակություն է ունենալու։
Ազատությու՜ն և Հաղթանա՜կ …»: