«Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում». Արսեն Բաբայան
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ այժմ քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում:
«90-ականների հոտն է փչում… Իշխանությունն ու նրա քարոզչամեքենան ՀՅԴ-ին վերաբերվում են հենց այնպես, ինչպես 90-ականներին էր վերաբերվում իշխանությունը: Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում:
Այդ տարիներին իրավապաշտպանությամբ զբաղված մարդիկ մասնավոր զրույցներում շատ վտանգավոր ազդակներ էին հաղորդում: Կանգ առնելու ժամանակն ուշացնում ենք…»,- գրել է Արսեն Բաբայանը: