Բաժիններ՝

Բաղդադում ցուցարարների վրա կրակահերթի պատճառով երկու տասնյակից ավել մարդ է զոհվել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինված անձանց կողմից ցուցարարների վրա իրականացված հարձակման հետևանքով մահացել է առնվազն 25 մարդ: Տուժել է ավելի քան 130 մարդ: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը:

Զինված անձանց խումբը մեքենայով մոտեցել է այն հրապարակին, որտեղ հավաքված են եղել ցուցարարները, և սկսել է կրակել նրանց վրա: Կրակահերթը տևել է մի քանի ժամ: Դեռևս հայտնի չէ, թե ով է կատարվածի պատասխանատուն:

Այս հարձակումը իրաքում հոկտեմբերից սկսված բողոքի ցույցերի ամենաարյունալի միջադեպերից է դարձել: Նշենք, որ քաղաքացիները բողոքում են կյանքի դժվար սոցիալ-տնտեսական պայմաններից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031