Կարեն Աբրահամյանը Արցախում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/Harganqi_turq_07.12.19.5deb63126da8b.jpg)
Դեկտեմբերի 7-ին 88-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, հարգանքի տուրք է մատուցվել Արցախում, որին մասնակցել են նաև ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ:
Սպիտակի մեծ աղետի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողին ծաղիկների խոնարհումից հետո ներկաները մասնակցել են ոգեկոչման արարողության, որի ժամանակ Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իրականացրել է հոգևոր կարգ՝ ի հիշատակ և ի փրկություն 88-ի երկրաշարժի անմեղ զոհերի հոգիների:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն