Բաժիններ՝

Կոլինան հերքել է Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա որդեգրելու մասին լուրերը

ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պյեռլուիջի Կոլինան հերքել է լուրերն այն մասին, որ նա Հայաստանում ապօրինի ճանապարհով երեխա է որդեգրել: Այս մասին Կոլինան ասել է իտալական ANSA գործակալությանը:

«Ապշեցի՝ կարդալով, որ տեղեկություններ կան, թե ես ապօրինի ձևով հայ երեխայի եմ որդեգրել: Հարգում եմ այն անձանց, ովքեր օրինական ճանապարհով երեխա են որդեգրում, սակայն իմ կինն ու ես երբեք չենք մտածել այդ մասին»,- նշել է իտալացի հայտնի մրցավարը: Նա անհավատալի է համարել այն, որ իր անունը կարող է կապված լինել ապօրինի որդեգրման գործով հետաքննության հետ:

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ արդարադատության նախարարությունը՝ հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը Կոլինայի՝ Հայաստանից հանցավոր ճանապարհով երեխա որդեգրելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031