Բաժիններ՝

Ղրղզստանի նախկին վարչապետը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքի Սվերդլովսկի շրջանի դատարանի որոշմամբ` Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են դատարանի գրասենյակից:

«Իսակովը մեղավոր է ճանաչվել հանցագործության համար և զրկվել է պետական բոլոր պարգևներից», – ասել է դատարանի աշխատակիցը:

Լրագրողների հետ զրույցում Իսակովի պաշտպանները նշել են, որ նրանք դատարանի վճիռը համարում են անօրինական և, որ Իսակովի դեմ հարուցված քրեական գործը շինծու է:

2017 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր Իսակովը ղեկավարել է Ղրղզստանի կառավարությունը: Ազգային ժողովի պատգամավորների որոշմամբ նրան ազատել են պաշտոնից և զրկել «նախկին վարչապետ»-ի կոչումից:

Ըստ քննիչների` Իսակովը, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, մասնակցել է Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման գործընթացներում կոռուպցիոն սխեմաներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031