Բաժիններ՝

Փորձագետ. Այսպիսի փոխհրաձգություն կիբեր-տարածքում շուտվանից չէր եղել

Տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում գրել է. «Հայկական մի քանի լրատվական շատ բարդ ա բացվում: Ենթադրում եմ, որ հարևանների DDoS-ի հոտ ա գալիս։ Հարևաններից էլ թվիթերում գրում են, որ հայկական DDoS-ա իրանց վրա գնում: Տեսնես, էդ ովքե՞ր են մերոնցից։ Սենց փոխհրաձգություն կիբեր-տարածքում շուտվանից չէր եղել»:

Նշենք, որ հայ հաքերները անպատասխան չեն թողել երեկ ադրբեջանական իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը:

Armenian Cyber Army հաքերային խումբը կոտրել է ադրբեջանական econews.az կայքը, իսկ կոտրված կայքում թողել` «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ է» գրությունը՝ խոստանալով, որ այդքանով չեն բավարարվելու:

Դրան այնուհետև հաջորդել է տեղեկություն այն մասին, որ ադրբեջանական AsSert հաքերային խմբավորման կողմից որպես պատասխան հարված կոտրվել է Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքը:

Այնուհետև Armenian Cyber Army հայկական հաքերային խումբը կատարել է երկրորդ հարձակումը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական president.az կայքի վրա: Հայ հաքերների Արբեջանի նախագահի կայքում տեղադրել էին Գուրգեն Մարգարյանի նկարը` նույն գրությամբ. «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ է»:

Կոտրված կայքերից երկուսը՝ Երևանի քաղքապետարանի և Ադրբեջանի նախագահի կայքը ներկայում հասանելի են, իսկ ադրբեջանական econews.az կայքը դեռևս անհասանելի է:

Նշենք, որ հայ հաքերները կոտրել են ադրբեջանական առաջատար լրատվամիջոցների կայքեր, դրանք են՝   day.az, 1news.az., apa.az, vesti.az, musavat.com, trend.az եւ այլ ինտերնետային լրատվամիջոցների կայք էջեր: Այս պահին այդ կայքէջերից որոշները դեռեւս անհասանելի են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս