Բաժիններ՝

Երեք վագրիկների խաղերը հայտնվել են «Ընձառյուծի երկրի» տեսախցիկում

Ամուրյան վայրի եռվորյակ վագրիկների խաղերը հայտնվել են «Ընձառյուծի երկիր» ազգային բնայգու տեսախցիկում։

«Երեք կայտառ ձագուկները, սպասելով որսից մոր վերադարձին, խաղերով վարժական մրցումներ են սարքել, որպեսզի ապագայում իրենք կարողանան կեր հայթայթել»,- ասված է ազգային բնայգու հաղորդագրության մեջ: Նշվում է, որ արգելոցային անտառի՝ Կարմիր գրքում գրանցված բնակիչների կյանքի գրավիչ դրվագը գրանցել է ֆոտոծուղակը, որը տեղակայված է վայրի կենդանիների հսկման համար:

Ամուրյան վագրը վագրի ամենախոշոր եւ ամենահյուսիսային ենթատեսակն է մոլորակի վրա: Պոպուլյացիայի ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 580 առանձնյակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031