Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է՝
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը,
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը,
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները,
Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքը: