Բաժիններ՝

Disney-ը և Fox-ը նոր ֆիլմ են պատրաստում «Կապիկների մոլորակի» մասին. THR

Walt Disney Studios եւ 20th Century Fox կինոստուդիաները նոր ֆիլմ են թողարկելու «Կապիկների մոլորակի» մասին: Այդ մասին հայտնել է THR-ը: Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ ռեժիսոր են ընտրել Ուես Բոլին, որը նկարահանել է «Լաբիրինթոսում վազողը» ֆանտաստիկ եռերգությունը:

Առայժմ հայտնի չէ, թե կինոնկարն արդյոք լինելու է նախորդ այն ֆիլմերի սիքվելը, որոնք նկարահանվել են Մեթ Ռիվզի կողմից, թե դառնալու է ինքնուրույն պատմություն: Թողարկման ժամկետը նույնպես դեռ չեն հայտարարել:

«Կապիկների մոլորակի» առաջին ֆիլմը թողարկվել է 1968 թվականին եւ նկարահանվել է ֆրանսիացի գրող Պիեռ Բուլի համանուն վեպի մոտիվներով:

Այն ժամանակ գլխավոր դերը կատարել է Չառլթոն Հեսթոնը: Նա մարմնավորել է տիեզերագնացի, որը վայրէջք է կատարել անհայտ մոլորակի վրա եւ հայտնաբերել կապիկների զարգացած քաղաքակրթություն, որը հիշեցնում է մարդկանց նախնադարյան հասարակությունը: Կինոնկարը մեծ հաջողություն է ունեցել, ուստի դրա մոտիվներով նկարահանել են ռեմեյքներ, հեռուստատեսային շոուներ, մուլտսերիալներ եւ ստեղծել տեսախաղեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031