Բաժիններ՝

ՌԴ-ի դեսպանության երկու աշխատողներ կարտաքսեն ԳԴՀ-ից Բեռլինում աղմկահարույց սպանության պատճառով

Բեռլինում Վրաստանի քաղաքացու աղմկահարույց սպանության հետաքննության կապակցությամբ Գերմանիայի կառավարությունը երկրից արտաքսում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների երկու աշխատակիցների, որոնք Բեռլինում աշխատում են դեսպանությունում: Այդ մասին հայտնել է Spiegel հրատարակությունը՝ վկայակոչելով սեփական տեղեկատվությունը:

«Ըստ Spiegel-ի տեղեկատվության՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 4-ի առավոտյան կանչել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաեւին եւ նրան հաղորդել համապատասխան բերանացի նոտան»,- նշում է հրատարակությունը:

Նոտային համապատասխան երկու աշխատակիցների հայտարարում են «պերսոնա նոն գրատա»: Այդ մասին տեղեկատվությունը հավաստել են Գրմանիայի ԱԳ նախարարությունում: Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին սպանվել է օգոստոսի 23-ին Բեռլինի քաղաքային կենտրոնական շրջանում՝ Փոքր Տիրգարտեն կառավարական թաղամասից ոչ հեռու՝ Մոաբիտի շրջանում՝ մզկիթ տանող ճանապարհին: Մարդասպանը երկու անգամ կրակել է Խանգոշվիլիի վրա, նա տեղում մահացել է:

Sueddeutsche Zeitung-ի, NDR-ի եւ WDR-ի՝ նախօրյակին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Ռուսաստանի պետությունը կամ Չեչնիայի Հանրապետության պետական մարմինները կարող էին տված լինել սպանության պատվերը Բեռլինի Մոաբիտի շրջանում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս