Իրանում ձերբակալել են մի խումբ անձանց, որոնք անկարգություններ էին պլանավորել համալսարաններում
Իրանի իշխանությունները ձերբակալել են մի խումբ անձանց, որոնք պլանավորել էին այս շաբաթ անկարգություններ կազմակերպել համալսարաններում: Դա հետեւում է Իրանի տեղեկատվության նախարարության (երկրի հատուկ ծառայության) կայքի հաղորդագրությունից:
Ինչպես հայտնել էնախարարությունը, «հակահեղափոխական» խմբավորումներց մեկի անդամները դեկտեմբերի 7-ին Թեհրանի եւ այլ քաղաքների մի շարք համալսարաններում անկարգություններ էին պլանավորել Իրանի Ուսանողների օրվա առթիվ:
Բենզինի գների բարձրացման պատճառով տեղի ունեցած բողոքների կապակցությամբ նրանք իրենց առջեւ նպատակ էին դրել փողոցներ դուրս բերել ուսանողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: