«Դուք հիմա վարչապետի՞ն եք մեղադրում կոռուպցիայի մեջ». Արարատի մարզպետը՝ լրագրողներին

Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էին նաև տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն  ու մարզպետները, ովքեր ներկա էին՝ մանկապարտեզի նոր մոդելը տեսնելու համար:

Լրագրողների հետ զրույցում Սուրեն Պապիկյանն ասաց, որ քանի որ գտնվում է արձակուրդում, խոսելու է միայն օրվա թեմայից՝ շինարարությունից, և մնացած հարցերին կպատասխանի ասուլիսի ընթացքում: Նա նշեց, որ մինչև 2020թ. բոլոր մարզերում կվերանորոգվի շուրջ 500 կմ ճանապարհ:

Ինչ վերաբերում է մանկապարտեզի շենքին, Սուրեմն Պապիկյանն ասաց, որ այն կառուցվել  է ամբողջովին բարերարի ներդրումներով, ակայն սա տիպային կառույց է, և նպատակահարմարության դեպքում կառավարությունը կքննարկի նմանատիպ շինարարություն իրականացնելու հարցը:

Լրագրողները հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին: Անդրադարձ եղավ պարգևատրումների մասին հարցին:

«Ես մեկ միլիոն դրամ չեմ ստացել»,- ասաց Արարատի մարզպետը՝ հերքելով նաև այն, որ իր բաջանաղն իր տեղակալն է:

Մարզպետը չպատասխանեց նաև վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի մասին հարցին՝ նշելով, որ քննություն է ընթանում, ավարտին իրավապահները եզրակացություն կներկայացնեն:

Չպատասխանեց նաև իր մարզում ներդրումների մասին հարցին՝ ասելով, որ չի հիշում, քանի որ շատ են, ինչպես նաև կոկորդիլոսաբուծարանի վերաբերյալ հարցին, ասաց, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ ունի աշխատանքային հարաբերություններ, և, որ նրանից 150 000 դրամ արժողության գրիչ նվեր չի ստացել, նրա հետ քեֆի չի մասնակցել:

Մարզպետը հերքեց նաև այն փաստը, որ իր հարազատներին ու բարեկամներին տարբեր տեղերում աշխատանքի է տեղավորել, հաստատեց, որ իր օգնականն իր զարմիկն է:

Նա ասել է, որ տեղակալն իր կուրսընկերն է՝ Նազարեթյան Արտավազդը, և դա ինքը կոռուպցիա չի համարում, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  հիմնադրման օրից նա իրենց հետ է եղել, աջակցել է ամեն ինչում, գաղափարակից, սկզբունքային ընկեր է և այդ պատճառով է նշանակվել այդ պաշտոնին:

Դիտարկմանը, թե հովանավորչությունն էլ է կոռուպցիայի տեսակ, Արարատի մարզպետն արձագանքեց.

«Դուք հիմա վարչապետի՞ն եք մեղադրում կոռուպցիայի մեջ, որովհետև փոխմարզպետին վարչապետն է նշանակում»:

Տեսանյութեր

Լրահոս