Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց են և անցանելի

Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 2-ի ցերեկվա եւ դեկտեմբերի 3-ի գիշերային ժամերի ընթացքում տեղացած թույլ ձյունն առանձնակի դժվարություններ չի ստեղծել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտը Վարդենիսում եւ Ճամբարակում կազմել է ընդամենը 5-7, Մարտունիում, Գավառում եւ Սեւանում՝ 1-2 սանտիմետր: Գիշերային ժամերին ճանապարհներին ձեւավորվել է մերկասառույց, որը դեկտեմբերի 3-ի ցերեկվա դրական ջերմաստիճանի պայմաններում արդեն հալվել է: §Ճանապարհաշինարարները մշակման աշխատանքներ իրականացրել են գիշերային ժամերին, իսկ ցերեկային ժամերին արդեն բոլոր ուղղություններում ճանապարհներն ազատված են մերկասառույցից եւ բաց են ու երթեւեկելի¦,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս