Բաժիններ՝

«Լեհաստանում և բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ներկայությունն ազդանշան է Մոսկվայի համար». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Լեհաստանում եւ բալթյան երկրներում դաշինքի ռազմական ներկայությունն ազդանշան է Ռուսաստանին առ այն, որ ամբողջ դաշինքը պատրաստ է պատասխան միջոցների։

«Լեհաստանում եւ բալթյան երկրներում իրենց ներկայությամբ ՆԱՏՕ-ի ուժերը շատ զորեղ ազդանշան են ուղարկում Ռուսաստանին, այն է՝ Լեհաստանի կամ բալթյան երկրների վրա հարձակման դեպքում պատասխան կտա ամբողջ դաշինքը»,-ասել է Ստոլտենբերգը Rzeczpospolita լեհական հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 3-ին:

Պատասխանելով այն հարցին, թե ՌԴ-ն արդյոք ՆԱՏՕ-ի թշնամին է, գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ դաշինքում «Ռուսաստանին այդ կերպ չեն որակում»:

«Նախեւառաջ ՆԱՏՕ-ն չունի թշնամիների ցուցակ, որովհետեւ մենք անմիջական սպառնալիք չենք տեասնում մեր դաշնակիցներից որեւէ մեկի համար: Սակայն մենք տեսնում ենք ավելի ու ավելի անորոշ ու անկանխատեսելի անվտանգության միջավայր: Ահա թե ինչու մենք փոխում ենք հակազդման մեր ներուժը, այդ թվում՝ կիբեռսպառնալիքներին կամ տիեզերքում»,-հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս