Տարիքի հետ նմանատիպ պարգևները առավել կարևոր են դառնում. Մեսսի
Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լեո Մեսսիի կարծիքով, որքան մոտ է կարիերայի ավարտը, այնքան ավելի նշանակալից են դառնում պարգևները:
Ես հրաշալի գիտակցում եմ, թե արդեն քանի տարեկան եմ և նմանատիպ պարգևները առավել նշանակալից են: Ես միայն մի քանի տարի ունեմ զբաղվելու այն գործով, որը սիրում եմ և ինձ հաջողակ եմ համարում, քանի որ ամբողջ կյանքի ընթացքում ֆուտբոլ խաղալու հնարավորություն եմ ստացել»,-ասել է արգենտինացին:
Մեսսին հույս է հայտնում, որ հաջորդիվ ևս ինքը կշարունակի հաճույք ստանալ ֆուտբոլից, նմանատիպ հաճույք պարգևելով նաև իր ընտանիքին և ֆուտբոլասերներին:
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին «France Football» պարբերականի անցկացրած մրցանակաբաշխությունում 6-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ին: Մրցանակաբաշխությունը կայացավ Փարիզում:
Երկրորդ տեղում Նիդերլանդների ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դայկն է, իսկ եռյակի վերջում Պորտուգալիայի ընտրանու և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ռոնալդուն: