«Կեցցե՜ Հ1-ը, որը կրկին դառնում է քարոզչամիջոց». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կեցցե՜ Հ1-ը, որը կրկին դառնում է քարոզչամիջոց
Ուրեմն քանի օր է, ինչ բոլորս քննարկում ենք քաղաքապետարանի ԿամԱԶ-ների պատմությունը… Գիտե՞ք որքան եթերաժամանակ է Հ1-ը հատկացրել այդ թեմայի լուսաբանմանը: 17 վարկյան:
Շաբաթ, Կիրակի և Երկուշաբթի օրերի ամփոփիչ 60-րոպեանոց թողարկումներից միայն մեկի ժամանակ է եղել այդ թեմայի հիշատակում, այն էլ, 17 վարկյանում պարզապես ընթերցել են Դատախազության հաղորդագրությունը: Այսինքն, երեք օրերի լուրերի հիմնական թողարկումների 10800 վարկյանից 17-ը, կամ եթերաժամանակի 0,16 տոկոսը:
Եվ հանկարծ չասեք, որ թեման արդի չե: Հայկ Մարությանի՝ այդ առթիվ ՖԲ լայվը 340 հազար մարդ նայեց, թեման բազում կայքերի ու շաբաթ օրը լույս տեսած թերթերի առաջին էջերում էր:
Հ1-ը կրկին զուգահեռ իրականություն է ստեղծում իր եթերում»: