Բաժիններ՝

Բեռլինի «Շտազի» թանգարանից շքանշաններ և զարդեր են հափշտակել

Անհայտ անձինք Բեռլինում «Շտազի»-ի (նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պետական անվտանգության նախարարության) թանգարանից շքանշաններ եւ զարդեր են հափշտակել: Դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը։

Նախնական տվյալներով՝ հափշտակիչները շենք են սողոսկել, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի լույս 1-ի գիշերն առաջին հարկի լուսամուտից: Թանգարանի աշխատակիցն առավոտյան հայտնաբերել է երեք ջարդված ցուցափեղկ եւ ոստիկանություն կանչել: Թե որքան է գողոնի արժեքն, առայժմ հայտնի չէ: Հիմնարկության կայքում հաղորդվում է, որ «դեկտեմբերի 2-ից «Շտազի»-ի թանգարանը փակ կլինի: Ինչպես նշել է թանգարանի ղեկավար Յորգ Դրիզելմանը, հափշտակված զարդերի թվում են ոսկե իրեր՝ այդ թվում՝ թանկարժեք քարերով:

Թանգարանը գտնվում է Բեռլինում պետական անվտանգության նախարարության նախկին կենտրոնակայանի տարածքի թիվ մեկ շենքում: Այնտեղ այժմ մշտական ցուցահանդես է գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս