Սարրին կոնֆլիկտից հետո խոսել է Ռոնալդուի մասին
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրին կիսվել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ իր տեսակետներով:
«Կրիշտիանուն մեզ համար հսկայական ռեսուրս է: Նա ունի դիմացկունություն, բայց միգուցե հենց հիմա նրան մի փոքր պակասում է սրությունը:
Մենք ունենք մեծ ներուժ ունեցող երեք հարձակվող, ուստի նրանցից միշտ շատ բան ենք ակնկալում: Կրիշտիանուն լավ մարզվեց՝ մասամբ թիմի հետ և մասամբ անհատական, բայց նա պատրաստ է խաղալ: Բոլոր հիանալի հարձակվողները զայրանում են, եթե գոլ չեն խփում, և կարծում եմ, որ սա նորմալ վերաբերմունք է:
Պարզ է, որ Ռոնալդուն բոլորի պես խաղացող չէ, անկախ ձեր ասածից: Ոչ բոլոր խաղացողներն են նույնը: Եթե ինչ-որ մեկը չընդուներ այս իրավիճակը, դա նրանց համար խնդիր կլիներ, ոչ թե թիմի համար, բայց ես նման խնդիրներ չեմ տեսնում»,- ասել է Սարրին:
Հիշեցնենք, որ իտալական լրատվամիջոցների վարկածով Սարրին և Ռոնալդուն կոնֆլիկտ ունեն։ Սարրին մի քանի խաղ շարունակ փոխարինում էր Ռոնալդուին, ինչը դուր չէր գալիս պորտուգալացուն։ Ռոնալդուի վերադարձից հետո 34-ամյա հարձակվողի՝ թիմակիցների հետ վերամիավորումը հանգիստ և սովորական էր, չնայած այն հանգամանքին, որ մինչ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի դադարը նա միանգամից գնաց հանդերձասենյակ՝ «Միլանի» հետ խաղում փոխարինվելուց հետո (1։0), և լքեց մարզադաշտը՝ առանց սպասելու խաղի ավարտին։
Թիմի ներսում այս թեմայով որևէ խոսակցություն չի եղել, Ռոնալդուն ներողություն չի խնդրել։
«Յուվենթուսը» որոշել է թողնել այս պատմությունն անցյալում, որպեսզի կենտրոնանա խաղերի վրա և հասնի դրական արդյունքների:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբի ֆուտբոլիստներն ակնկալում են, որ Ռոնալդուն ներողություն կխնդրի «Միլանի» հետ խաղում իր պահվածքի համար:
Սիրարփի Աղաբաբյան