Բաժիններ՝

Գլխավոր դատախազը Նաթանյահուի դեմ մեղադրական եզրակացություններն ուղարկել է Կնեսետի խոսնակին. Kan

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը դեկտեմբերի 2-ին Կնեսետի (խորհրդարանի) խոսնակ Յուլյա Էդելշտեյնին է ուղարկել հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դեմ երեք գործով մեղադրական եզրակացությունները: Այդ մասին հայտնել է Իսրայելի Kan պետական ռադիոն:

Ռադիոկայանի տվյալներով՝ խորհրդարանի խոսնակի անունով նամակում գլխավոր դատախազը նշել է, որ Նաթանյահուի գործերի շուրջ լսումներն անցկացվելու են Երուսաղեմի Օկրուգային դատարանում: Մանդելբլիտը նաեւ տեղեկացրել է Էդելշտեյնին, որը դեկտեմբերի 2-ից սկսվում է այն 30 օրվա հաշվարկը, որոնց ընթացքում վարչապետը կարող է Կնեսետին խնդրել իրեն անձեռնմխելիությռուն տրամադրելու մասին: Ընդսմին, ինչպես նշում է Kan-ը, ներկայիս խորհրդարանում, որն ընտրվել է սեպտեմբերի 17-ին, դեռեւս չեն կազմավորվել այն հանձնաժողովները, որոնք պետք է քննարկեն վարչապետի խնդրանքը:

Նոյեմբերի 21-ին Մանդելբլիտը հայտարարել է, որ որոշել է Նաթանյահուին երեք գործով մեղադրանքներ առաջադրել կաշառակերության եւ հասարակության վստահությունը չարաշահելու համար: Նաթանյահուն ավելի վաղ քանիցս մերժել է իր դեմ ներկայացված կոռուպցիայի եւ չարաշահումների մեղադրանքները:

Նոյեմբերի 21-ին վարչապետը գլխավոր դատախազի՝ իրեն մեղադրանքներ առաջադրելու որոշումը որակել է «հեղաշրջման փորձ» եւ խոստացել է Իսրայելը կառավարել «պատասխանատու կերպով եւ օրենքներին համապատասխան», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս