«Ամբողջությամբ այդ գործարանը պետք է հետ վերադարձվի իրավական ճանապարհով». Խաչատուր Սուքիասյանը՝ «Բջնին» վերադարձնելու մասին

«Հատուկ տեղեկություն չունեմ, ժամանակ չեմ ունեցել՝ հետաքրքրվեմ, բայց ինչ-որ գործընթաց է գնում մեկ տարուց ավելի, որքան գիտեմ: Տեղեկություն կա, որ տարբեր ժամանակներում գործարանում աշխատած աշխատակիցներին հրավիրել են հարցաքննության: Այդքանը գիտեմ, ավել չգիտեմ»,- լրագրողների հետ զրույցում, ի պատասխան Factor TV-ի այն հարցի, թե ի՞նչ տեղեկություն ունի նա «Բջնի» գործարանի վերաբացվելու մասին, ասաց Աբովյանում ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացմանը մասնակցող գործարար, «Սիլ գրուպ» ընկերության նախագահ Խաչատուր Սուքիասյանը:

Հարցին, թե ճի՞շտ է, որ ինքը ցանկանում է հետ բերել գործարանը, Խաչատուր Սուքիասյանն ասաց.«Լսեք, ի՞նչ է նշանակում՝ ճի՞շտ է, որ ցանկանում եք ետ վերցնել գործարանը: Ես կարծում եմ՝ հարցը տեղին չէ, որովհետև այդ գործարանը խլվել է անօրինական: Ամբողջությամբ այդ գործարանը պետք է հետ վերադարձվի իրավական ճանապարհով»:

Խաչատուր Սուքիասյանը հավելեց նաև. «Ես կարծում եմ՝ նրանք իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ՝ ամբողջը կեղծ փաստաթղթերով: Ամեն ինչը կեղծ է: Դրանով զբաղվում են փաստաբանները, որոնք որ ժամանակին մեզ տեղեկացրել են: Դա շատ մեծ զայրույթ է»:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս