Թուրքական մամուլն արձագանքել է Հայաստանի վրա հարձակման պլանի բացահայտումներին

Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Շվեդիայում գործող այս կայքը համակարգում են թուրք լրագրողները։ Ընդ որում նրանք բոլորն էլ համարվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) անդամներ։

Թուրքական իշխանամետ մամուլն անդրադարձել է այդ հրապարակմանը՝ նշյալ տեղեկությունները հրապարակող լրագրողներին անվանելով դավաճաններ, որոնք մատնում են Թուրքիային և գործում պետական շահի դեմ։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ իշխանական մամուլը ոչ թե հերքում է «ALTAY» ծածկանվամբ Հայաստանի դեմ ռազմական արշավի ծրագրի առկայությունը և կասկածի տակ առնում նման ծրագրի գոյությունն ընդհանրապես, այլ այն հրապարակողներին մեղադրում է պետական դավաճանության մեջ։

Թուրքական մամուլը նույնպես ընդգծում է այդ տեղեկությունը հրապարակողների՝ գյուլենական շարժման անդամ լինելու հանգամանքը և անդրադառնում Հայաստանի ու Հունաստանի արձագանքներին։

Հունական մամուլում տեղ գտած մեկնաբանություններում կան այնպիսի տեսակետներ, ըստ որոնց՝ Սիրիայից հետո չի բացառվում, որ Թուրքիան հայացքն ուղղի դեպի Հայաստան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031