Բաժիններ՝

Հնդկաստանում առնվազն 15 մարդ է զոհվել տեղատարափներից շենքի պատի փլվելու հետևանքով

Հնդկաստանի հարավի Թամիլնադի նահանգում դեկտեմբերի 2-ի առավոտյան առնվազն 15 մարդ է զոհվել տեղատարափներից շենքի պատի փլվելու հետեւանքով։ Ինչպես հայտնել է NDTV հեռուստաալիքը, բացի այդ, անցած հանգստյան օրերին հորդառատ անձրեւների հետ կապված միջադեպերի պատճառով եւս երեք մարդ է զոհվել նահանգի տարբեր շրջաններում:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ ջրահոսքերը ծածկել էին շենքի պատը Կոիմբատուրե քաղաքում, ինչի պատճառով փլուզում է տեղի ունեցել: Ներկայում այնտեղ մաքրում են փլատակները:

Երկրի հարավային նահանգներում սաստիկ անձրեւները չեն դադարում անցած շաբաթվա վերջից, մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թամիլնադի նահանգի մայրաքաղաքում՝ Չեննայ քաղաքում, փակ են դպրոցներն ու քոլեջները: Իշխանություններն ավելի քան 170 կենտրոն են ծավալել, որտեղ տուժածներին կարող է շտապ օգնություն ցույց տրվել: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա օրերին անձրեւները շարունակվելու են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս