Հայտնի է՝ ով կստանա «Ոսկե գնդակը»
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կդառնա «Ոսկե գնդակ 2019-ի» հաղթողը, հայտնում է COPE-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին արդեն գիտի, թե ով է շահել մրցանակը. France Football ամսագրի ներկայացուցիչները եկել էին նրա հետ հարցազրույցի:
Նրանք նաև հարցազրույց են անցկացրել «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Մի շարք աղբյուրների ինսայդներ էին հայտնել, որ հենց Մեսսիին է նվաճելու մրցանակը։
Հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին Փարիզում կայանալիք արարողության ժամանակ: Մեսսին և Ռոնալդուն 5 անգամ նվաճել են «Ոսկե գնդակը»:
Սիրարփի Աղաբաբյան