«Այսօր պայթեց Փաշինյանի հերթական սուտ խոստումը». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր պայթեց Փաշինյանի հերթական սուտ խոստումը:
Փաշինյանի «ինքնիշխան ու հպարտ» քաղաքականության արդյունքում 2018-ի նոյեմբերի 2-ին Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Տարօրինակ է, Հայաստանի վարչապետն այսօր արդեն «գլուխ է գովում», թե ՀԱՊԿ-ում միաձայն որոշել են 2020թ. հունվարի մեկից Բելառուսի ներկայացուցչին հաստատել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
Հ.Գ. Դեռ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր, թե ամեն ինչ անելու է՝ պաշտպանելու Հայաստանի պետական շահը, որպեսզի մեր երկիրը պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Հերթական սուտ խոստումը պայթեց»։
Այսօր պայթեց Փաշինյանի հերթական սուտ խոստումըՓաշինյանի «ինքնիշխան ու հպարտ» քաղաքականության արդյունքում 2018-ի…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Donnerstag, 28. November 2019