Տոկիոյի դատարանը Apple-ի հետ վեճում պաշտպանել է Samsung Electronics-ին
Տոկիոյի դատարանը քննելով Apple-ի հայցը ընդդեմ Samsung-ի որոշել է, որ վերջինս չի խախտել Apple-ի պատենտները եւ չի կրկնօրինակել Apple-ի արտադրանքը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Հարավային Կորեայի դատարանը, քննելով Apple-ի և Samsung-ի միմյանց դեմ հայցերը, վճռել էր, որ երկու ընկերությունները կրկնօրինակել են միմյանց արտադրատեսակները, ու այդպիսով՝ երկու ընկերությունների որոշ արտադրատեսակների վաճառքը արգելող որոշում էր կայացրել:
Իսկ օգոստոսի 25-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Խոսեի դատարանը Samsung ընկերությանը մեղավոր է ճանաչել Apple-ի վեց մոդելների նմանակման մեջ: Դատարանը Samsung-ին պարտավորեցրել է Apple-ին 1,05 մլրդ դոլար փոխհատուցում վճարել:
Նշենք, որ պատենտների մասին դատական գործընթացներ են ընթանում տարբեր երկրներում, այդ թվում Մեծ Բրիտանիայում եւ Ավստրիալիայում: