«Ըստո ՍԴ որոշման, դատավորի Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են հակասահմանադրական որոշման հիման վրա». Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՍԴ արհեստական ճգնաժամը հիմնավորելու համար կարծես թե միտումնավոր դադարել են լուսաբանվել ՍԴ նիստերը, մինչդեռ ՍԴ-ն ոչ միայն բնականոն ռեժիմով աշխատում է, այլև վերջերս մի շատ հետաքրքիր որոշում է կայացրել։Ըստո ՍԴ որոշման, դատավորի Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են հակասահմանադրական որոշման հիման վրա։
ԲԴԽ-ն պետք է հիմնավորեր «արարք կատարելը» ներառո՞ւմ է, արդյոք, նաև անգործությունը, բացի դրանից, պետք է պետք է բացահայտվի, թե ո՞րն է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքը:
Ըս տ այդմ ՀՀ Սահմանադրական դատարանը դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա նոյեմբերի 15-ի ՍԴՈ 1488 որոշմամբ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։