![](/banners/BeFunky-design.jpg)
Մոուրինիոն կարող է Իբրահիմովիչին հրավիրել «Տոտենհեմ»
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/Manchester-United-Training.jpg)
«Տոտենհեմը» կարող է միանալ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի համար մղվող պայքարին:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, 38-ամյա հարձակվողին ցանկանում է ստորագրել «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով ֆուտբոլիստի հետ աշխատել է «Ինտերում» և «Մանչեսթեր Յունայթեդում»:
Հավանական է, որ լոնդոնցիները կփորձեն շվեդին հրավիրել այն պատճառով, որ ամռանն ակումբը փոխարինող չգտավ Ֆերնանդո Լյորենտեի համար, որը տեղափոխվեց «Նապոլի»:
Իբրահիմովիչի վերջին ակումբը «Լոս Անջելես Գելեքսին» էր, որտեղից նա հեռացավ անցած շաբաթ՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը