 
                        Ռոնալդուն գաղտնի ամուսնացել է
 
                                    «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջեորջինա Ռոդրիգեսի հետ, հայտնում է Clarin-ը՝ վկայակոչելով իտալական Novella 2000 ամսագիրը:
Մարոկկոյում անցկացվել է հանրության համար փակ հարսանեկան արարողություն: Ջեորջինան լավ հարաբերություններ չունի խաղացողի մոր՝ Դոլորես Ավեյրոյի հետ, ուստի միջոցառումը անցավ գաղտնի և առանց լուսանկարիչների:
Զույգը դեռ պաշտոնապես չի հաստատել հարսանիքի մասին տեղեկատվությունը: Ջեորջինան և Կրիշտիանուն ծանոթացել են 2016 թվականից: 2017 թվականին նրանք ունեցել են դուստր:
Կրիշտիանուն միշտ նշել է, որ դեռ չի պատրաստվում ամուսնանալ։
«Նա հրաշալի անձնավորություն է: Իսկապես իմ մի մասն է: Նա ինձ շատ է օգնում: Իհարկե, ես սիրահարված եմ նրան: Նա իմ երեխաների մայրն է: Նա ինձ համար նաև ընկեր է. մենք կարող ենք խոսել, ես կարող եմ պատմել նրան ամեն ինչ: Երևի թե սա իմ կյանքի ամենամեծ սերն է: Դեռ չեմ կարող ասել, որ մենք կամուսնանանք: Ոչ հիմա, բայց ինչո՞ւ ոչ: Ես չեմ բացառում, որ մի օր դա տեղի կունենա»,- ասել էր Ռոնալդուն մեկ ամիս առաջ։
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        