Բաժիններ՝

«Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որ ես նախագահի պաշտոնի թեկնածու դառնամ». Բայդեն

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում իր հաղթանակը ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում: Իր տեսակետը ամերիկացի քաղաքական գործիչը շարադրել էնոյեմբերի 20-ին՝ ելույթ ունենալով Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների համազգային հեռուստաբանավեճերում, որոնք կայացել են Ատլանտայում (Ջորջիայի նահանգ): Դրանք հեռարձակել է NSNBC հեռուստաալիքը։

«Առաջին բանը, ինչ ես հասկացա, այն է, որ Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որ ես նախագահի պաշտոնի թեկնածու դառնամ: Դա ակներեւ է»,- ասել է նախկին փոխնախագահը:

«Ես նաեւ հասկացա, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում, որ ես նախագահ դառնամ: Վերջին հաշվով մենք ինքներս պետք է մեզ հարց տանք՝ թե ով ավելի մեծ հավանականությամբ կանի այն, ինչ պետք է արվի՝ դեմոկրատների մեծամասնության հասնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում, պահպանի մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում եւ հաղթի Դոնալդ Թրամփին»,- հավելել է Բայդենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս