«Ներկայացված փաստարկները բացարկի ինստիտուտի հետ կապ չունեն». Դատախազ Գևորգ Բաղդասարյան

«Ցավում եմ, որ բացարկի վերաբերյալ շատ խոսել հնարավոր չէ, որովհետև ներկայացված փաստարկները բացարկի ինստիտուտի հետ ոչ մի կապ չունեն»,- այս մասին դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի մեղադրող փաստաբաններից Գևորգ Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ պաշտպանական կողմը՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն հայտնելիս, պարզապես բացարկի ինստիտուտին չառնչվող փաստարկներ է ներկայացրել:

«Զարմացած եմ, որ Քրեական օրենսգրքի երկու հոդվածների ներկայացումը զարմանալի է պաշտպանական կողմի համար: Քրեական օրենսգրքի 300 և  300.1 հոդվածների շուրջ մենք պետք է դատական նիստի ընթացքում խոսենք»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը՝ հավելելով, թե կարծում է՝ դատարանը պետք է մերժի պաշտպանների՝ մեղադրող դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդություն նախորդ  դատական նիստում ներկայացրել էին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Պաշտպանները միջնորդությունը ներկայացնելիս հայտնել էին, որ դատախազ Պետրոսյանն ընդունել է  քննիչի կանխակալ և կողմնակալ վերաբերմունքը հաստատող փաստերը, նաև ինքն է դրսևորել կանխակալ վերաբերմունք և տվյալ գործի շրջանակում չի իրականացրել պատշաճ դատախազական վերահսկողություն։

Այսօրվա դատական նիստում դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն ենրկայացրեց նաև Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս