ԱԺ-ն քննարկում է գործադիրին և վարչապետին ենթակա մարմինների լիազորություններն ընդլայնելու օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է կառավարության և վարչապետին ենթակա մարմիններին իրենց կողմից պատրաստված օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում իրականացնելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը նոյեմբերի 18-ի Ազգային ժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Փոփոխության իմաստը հետևյալն է՝ այժմ գործող օրենքի խմբագրությամբ հանրային քննարկում կարող են իրականացնել միայն կառավարության անդամները, և կառավարության ու վարչապետին ենթակա մարմինները ուղղակի տեխնիկապես իրենց կողմից պատրաստված օրենքների փոփոխությունների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի փոփոխությունների նախագծի հանրային քննարկումն ու պետական-իրավական փորձաքննության ուղարկելը չեն կարող իրականացնել: Նախագծի ընդունման արդյունքում կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններն իրենք կկարողանան քննարկման դնել իրենց կողմից պատրաստված նախագծերը»,- ասաց Գրիգորյանը:

Ազգային ժողով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել նախագծի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930