Բաժիններ՝

Ոստիկանության Նաիրիի և Արտաշատի բաժիններում նռնակներ և հրացան է կամավոր հանձնվել

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում տարածքային ստորաբաժանումներում շարունակվում են արձանագրվել ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Ոստիկանության Նաիրիի բաժին եկած 57-ամյա տղամարդը, որը Զովունի գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է տարբեր տեսակի 6 նռնակ՝ իրենց պայթուցիչներով։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ ընկերոջը։

Արարատի մարզի Հնաբերդ գյուղում ապրող 46-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Արտաշատի բաժին է բերել հրացան ու հայտնել, որ հրազենը պատկանել է տարիներ առաջ մահացած պապին։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամէերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս