Մոուրինյոն կարող է գլխավորել «Բավարիա»-ն
Պորտուգալացի ֆուտբոլային մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիա»-ն:
Այս մասին գրում է La Gazzetta Dello Sport-ի թղթակից Նիկոլո Սկիրուն: Վերջինիս պնդմամբ` Մոուրինյոն այժմ բանակցություններ է վարում «Բավարիա»-ի հետ և ցանկություն ունի մինչ 2022 թվականը պայմանագիր ստորագրել ակումբի հետ:
Մոուրինյոն 2018 թվականին հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից և մինչ օրս չի անցել աշխատանքի: