Արոնյանը Բուխարեստի մրցաշարում մոտ է առաջատարին
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը Բուխարեստի մրցաշարի մրցաշարային աղյուսակում:
Արագ շախմատի վերջին երեք տուրերում Արոնյանը երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի, իսկ մեկում հաղթանակ տոնեց: Նա նորից բարձրացավ մրցաշարային աղյուսակում և այժմ 3-րդն է՝ 18 հնարավորից հավաքելով 10 միավոր: Առաջատարը 12 միավորով Անտոն Կորոբովն է: Հաջորդիվ շախմատիստները կմրցեն կայծակնային մրցաշարում:
Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում են Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը: Կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 18 մրցափուլից: Այն կեզրափակվի նոյեմբերի 10-ին: