Իրանի Բուշերի ատոմակայանի երկրորդ հերթի շինարարությունը կսկսվի հաջորդ շաբաթ
Իրանի Բուշերի ատոմային էլեկտրակայանի երկրորդ հերթի շինարարությունը պետք է սկսվի հաջորդ շաբաթ: Այդ մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։
«Հաջորդ շաբաթ մենք պետք է սկսենք Բուշերի կայանի երկրորդ հերթի շինարարությունը»,-ասել է նա:-Մամուլի ասուլիսի հեռարձակումն իրականացրել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Հոկտեմբերի 15-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզա Քամալվանդին հայտարարել էր, որ «Բուշեր» ատոմակայանի երկրորդ հերթի ստեղծման շրջանակում բետոնային աշխատանքներն սկսվելու են երեք շաբաթվա ընթացքում:
«Ռոսատոմ»-ն Իրանում իրականացնում է 2100 մեգավատ միագումար հզորությամբ «Բուշեր» ատոմակայանի երկրորդ հերթի (երկրորդ եւ երրորդ էնեերգաբլոկների) շինարարության նախագիծը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: