Բաժիններ՝

Մսով պիրոգի լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Ալյուր – 1 բաժակ
2. Կեֆիր – 1 բաժակ
3. Աղ – 0.5 թ/գ
4. Ձու – 2 հատ
5. Սոդա – 1 թ/գ

Միջուկի համար անհրաժեշտ է՝

1. Աղացած միս – 300 գ
2. Սոխ (խորանարդաձև կտրատված) – 2-3 հատ
3. Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Կեֆիրը խառնել սոդայի հետ և 5 րոպե թողնել:

2. Ավելացնել մյուս բաղադրիչները և լավ խառնել:

3. Խմորի կեսը լցնել կաղապարի մեջ, պատել յուղով և այլուր շաղ տալ:

4. Այնուհետև լցնել միջուկը և ծածկել մնացած խմորով:

5. Թխել 40 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

6. Կարելի է ընտրել ցանկացած այլ միջուկ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս